Logo

Եվրո-2024. Թուրքիան հաղթեց Խորվաթիային, Իսպանիան՝ Շոտլանդիային

00:55 / 13.10.2023Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարում կայացան 7-րդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները։

Հայաստանի հավաքականի հետ D խմբում ընդգրկված Խորվաթիայի հավաքականը սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց թուրքերին։ Իտալացի Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմի հաղթական գոլը 30-րդ րոպեին խփեց Ստամբուլի «Գալաթասարայի» հարձակվող Բարիշ Յիլմազը։

6 խաղ անցկացրած Թուրքիան վաստակեց 13 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Խորվաթիան 5 խաղից հետո 10 միավորով երկրորդ տեղում է։ Հայաստանը (6 խաղ) և Ուելսը (5 խաղ) ունեն 7-ական միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան՝ 3։

A խմբում ընդգրկված Իսպանիայի հավաքականը տանը 2-0 հաշվով հաղթեց Շոտլանդիային։ 74-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան, իսկ 86-րդ րոպեին Բլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Օյան Սանսեթը խփեց դաշտի տերերի երկրորդ գոլը։

Այս հաղթանակից հետո Իսպանիան վաստակեց 12 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Շոտլանդիան 15 միավորով խմբի առաջատարն է։

E խմբում հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց Ալբանիայի հավաքականը։ Ալբանացիներն այս անգամ 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Չեխիայի հավաքականի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Բանի Յասի» հարձակվող Տաուլանտ Սեֆերին։

Ալբանիան 13 միավորով խմբի առաջատարն է։ Չեխիան 8 միավորով նահանջեց երրորդ տեղ, քանի որ խմբի մյուս խաղում Լեհաստանի հավաքականն առավելության հասավ Ֆարերյան կղզիների թիմի նկատմամբ՝ 2-0։

Եվրո-2024, որակավորման փուլ, 7-րդ տուր

A խումբ

Իսպանիա - Շոտլանդիա՝ 2-0  (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 74, Օյան Սանսեթ, 86

Կիպրոս - Նորվեգիա՝ 0-4  (տեսանյութ)

Ալեքսանդր Սյորլոտ, 33, Էրլինգ Հոլանդ, 65, 72, Ֆրեդրիկ Էուրսենս, 81

I խումբ 

Անդորրա - Կոսովո՝ 0-3  (տեսանյութ)

Միլոտ Ռաշիցա, 26, 71, Ալթին Զեքիրի, 83

Բելառուս - Ռումինիա՝ 0-0 

D խումբ

Խորվաթիա - Թուրքիա՝ 0-1  (տեսանյութ)

Բարիշ Յիլմազ, 30

Լատվիա - Հայաստան՝ 2-0

Յանիս Իկաունիեկս, 39, Դանիելս Բալոդիս, 68

E խումբ

Ալբանիա - Չեխիա՝ 3-0  (տեսանյութ)

Յասիր Ասանի, 9, Տաուլանտ Սեֆերի, 51, 73

Ֆարերյան Կղզիներ - Լեհաստան՝ 0-2  (տեսանյութ)

Սեբաստիան Շիմանսկի, 4, Ադամ Բուկսա, 65

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ