Logo

Եվրո-2024. Հայաստան - Խորվաթիա և օրվա մյուս խաղերը

11:23 / 11.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում սեպտեմբերի 11-ին կշարունակվի 6-րդ տուրը։ Երկրորդ խաղային օրը կկայանան D և J խմբերի հանդիպումները։

Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։ D խմբի մյուս խաղում Ուելսի հավաքականը կհյուրընկալվի լատվիացիներին։

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։

Ֆասթ Սպորտի հեռուստաալիքները կցուցադրեն 4 հանդիպում։

Եվրո-2024, ընտրական փուլ, 6-րդ տուր

D խումբ

Հայաստան - Խորվաթիա՝ 20։00 (Ֆասթ Սպորտ)

Լատվիա - Ուելս՝ 22։45 (Ֆասթ Սպորտ 1)

J խումբ

Պորտուգալիա - Լյուքսեմբուրգ՝ 22:45 (Ֆասթ Սպորտ)

Սլովակիա - Լիխտեյնշտայն՝ 22։45

Իսլանդիա - Բոսնիա և Հերցեգովինա՝ 22:45 (Ֆասթ Սպորտ 2)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ