Logo

Եվրո-2024․ Թուրքիա - Հայաստան խաղի տոմսերը վաճառքում են

15:43 / 22.08.2023• Ֆուտբոլ
null

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է Թուրքիա - Հայաստան 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Cumhuriyet-ը։

Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կայանալիք խաղի տոմսերի գներն են՝ 200, 300, 400 լիրա (7.5, 11, 15 դոլար)։ Ստադիոնը հյուրընկալում է 33500 հանդիսական։

Թուրքիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։ Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Հիշեցնենք, որ Երևանում կայացած Հայաստան - Թուրքիա առաջին տուրի խաղում հյուր թիմի երկրպագուներ ստադիոնում չէին եղել ՈՒԵՖԱ-ի որոշմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ