Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում սեպտեմբերի 8-ին կշարունակվի 5-րդ տուրը։ Երկրորդ խաղային օրը կկայանան A, D և J խմբերի հանդիպումները։
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի ժամանակով 22։45-ին կհյուրընկալվի Թուրքիային, որը 4 խաղից հետո 9 միավորով գլխավորում է D խումբը։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։
Ֆասթ Սպորտի հեռուստաալիքները կցուցադրեն 4 հանդիպում։
Եվրո-2024, ընտրական փուլ, 5-րդ տուր
A խումբ
Վրաստան - Իսպանիա՝ 20:00 (Ֆասթ Սպորտ)
Կիպրոս - Շոտլանդիա՝ 22։45
D խումբ
Թուրքիա - Հայաստան՝ 22։45 (Ֆասթ Սպորտ)
Խորվաթիա - Լատվիա ՝ 22։45 (Ֆասթ Սպորտ 2)
J խումբ
Սլովակիա - Պորտուգալիա ՝ 22:45 (Ֆասթ Սպորտ 1)
Բոսնիա և Հերցեգովինա - Լիխտեյնշտայն՝ 22։45
Լյուքսեմբուրգ - Իսլանդիա՝ 22:45