Logo

Եվրո-2024. Ռումինիայի հավաքականը երեք գոլ խփեց և հաղթեց Ուկրաինային

18:52 / 17.06.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունում պայքարի մեջ մտան E խմբի հավաքականները։

Ռումինիայի հավաքականը Մյունխենում մրցեց Ուկրաինայի թիմի դեմ և վստահ հաղթանկ տարավ 3-0 հաշվով։

Էդուարդ Յորդանեսկուի գլխավորած հավաքականից հեռահար հարվածով փայլուն գոլ խփեց նախ թիմի ավագ Նիկոլաե Ստանչուն, ապա` իտալական «Էմպոլիի» կիսապաշտպան Ռազվան Մարինը։ Հանդիպման վերջակետն էլ դրեց թուրքական «Գազիանթեփի» հարձակվող Դենիս Դրեգուշը։

Այս խմբի մյուս խաղում կմրցեն Բելգիայի ու Սլովակիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա հունիսի 17-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր

E խումբ

Ռումինիա - Ուկրաինա` 3-0 (տեսանյութ)

Նիկոլաե Ստանչու, 29, Ռազվան Մարին, 53, Դենիս Դրեգուշ, 57

Եվրո-2024. Տասնամյակի կիսապաշտպանի թիմը, «չեղած տեղից» գոլ խփողները և Պետրակովի նախկին հավաքականը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա