Logo

Եվրո-2024. Էրիկսենի տպավորիչ ցուցանիշը

17:10 / 19.06.2024Ֆուտբոլ
null

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում ամենաշատ առանցքային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է, հայտնում է WhoScored պորտալը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 32-ամյա ֆուտբոլիստը Սլովենիայի հավաքականի հետ մրցավեճում 7 նման փոխանցում է կատարել, իսկ հետո դարձել է նաև գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ առանցքային փոխանցում կատարած ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն է (43):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա