Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի 6-րդ դիմակայությունում կմրցեն Պորտուգալիայի և Սլովենիայի հավաքականները: Հայտնի են մեկնարկային կազմերը:
Պորտուգալիա. Կոշտա, Կանսելու, Դիաշ, Պեպե, Մենդեշ, Ֆերնանդեշ, Պալինյա, Վիտինյա, Սիլվա, Լեաու, Ռոնալդու:
Սլովենիա. Օբլակ, Բալկովեց, Բիյոլ, Դրկուշիչ, Կարնիչնիկ, Մլակար, Ելշնիկ, Չերին, Ստոյանովիչ, Շեշկո, Շպորար:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դեմ, որը քիչ առաջ 1-0 հաշվով հաղթանակ է կորզել Բելգիայից:


