Գերմանիայում շարունակվող Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի երկրորդ դիմակայությունում կմրցեն Պորտուգալիան և աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան: Հայտնի են մեկնարկային կազմերը:
Պորտուգալիա. Կոշտա, Կանսելու, Պեպե, Դիաշ, Մեդեշ, Վիտինյա, Պալինյա, Ֆերնանդեշ, Սիլվա, Լեաու, Ռոնալդու:
Ֆրանսիա. Մենյան, Էրնանդես, Սալիբա, Ուպամեկանո, Կունդե, Կամավինգա, Չուամենի, Կանտե, Գրիզման, Կոլո Մուանի, Մբապե:
Պորտուգալիա - Ֆրանսիա խաղը տեղի կունենա Համբուրգում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Իսպանիա - Գերմանիա դիմակայության ուժեղագույնին: Իսպանացիներն ու մրցաշարն ընդունող երկրի հավաքականը 1-1 հաշվով ավարտեցին հիմնական ժամանակը և դիմակայությունը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ: