Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի խորհրդանշական հավաքականում։
Խորվաթիայի հավաքականի դեմ արտագնա խաղում (0-1) Երևանի «Ալաշկերտի» դարպասապահը գրանցել էր 10 սեյվ ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ Զագրեբի «Մաքսիմիր» ստադիոնում կայացած խաղում խորվաթները հաղթել էին նվազագույն հաշվով և, D խմբում գրավելով երկրորդ տեղը, նվաճել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հայաստանի հավաքականը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն խմբի հետնապահ Լատվիայից: