Նիդերլանդների ազգային հավաքականը կամային հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունում։
D խմբի առաջին խաղում Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը դժվարությամբ կոտրեց Լեհաստանի հավաքականի դիմադրությունը և առավելության հասավ 2-1 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին վառվում էր 1-1 հաշիվը։ Լեհաստանի հավաքականին 16-րդ րոպեին առաջ մղեց թուրքական «Անթալիասպորի» ֆուտբոլիստ Ադամ Բուկսաին, իսկ նիդերլանդցիներից 29-րդ րոպեին աչքի ընկավ «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն` եզրափակելով «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեի փոխանցումը։ Գակպոն Ալվարո Մորատայից (Իսպանիա) ու Կրիշտիանու Ռոնալդուից (Պորտուգալիա) ցուցանիշը հետո 21-րդ դարում երրորդ ֆուտբոլիստմ է, որը մեծ մրցաշարերի խմբային փուլերում գոլ է խփում չորրորդ խաղում անընդմեջ խաղում։
Երկրորդ խաղակեսն ընթանում էր փոխնիփոխ գրոհների ներքո և գործի մեջ հիմնականում տեսնում էինք երկու դարպասապահներին` Բարթ Վերբրյուգենին (Նիդերլանդներ) և Վոյցեխ Շչեսնիին (Լեհաստան)։
Թվում էր` կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, սակայն 83-րդ րոպեին Ռոնալդ Կումանի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Վաութ Վեգորսթը։
Այս խմբի մյուս խաղում հունիսի 17-ին Ֆրանսիայի հավաքականը մրցելու է Ավստրիայի դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով մեկնարկելու է 23:00-ին։
Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր
D խումբ
Լեհաստան - Նիդերլանդներ` 1-2 (տեսանյութ)
Ադամ Բուկսա, 16 - Կոդի Գակպո, 29, Վաութ Վեգորսթ, 83
Եվրո-2024. Բոլորը Մբապեի ու Ֆրանսիայի դեմ են մի խմբում, որտեղ թույլ թիմեր չկան