Նիդերլանդների հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի B խմբի 6-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին:
Հյուրերի կազմում գոլով աչքի ընկան անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն, որն իրացրեց 11-մետրանոց հարվածը, և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Վաուտ Վեգհորստը: Իռլանդացիների միակ գոլը խաղասկզբում 11-մետրանոցից խփեց «Նորվիչի» հարձակվող Ադամ Այդան:
Նիդերլանդների հավաքականն ունի 9 միավոր և երկրորդ տեղում է: Առաջատարը 15 միավորով Ֆրանսիայի հավաքականն է:
Եվրո-2024, որակավորման B խումբ, 6-րդ տուր
Իռլանդիա - Նիդերլանդներ՝ 1-2 (տեսանյութ)
Ադամ Այդա, 5 (11մ) - Կոդի Գակպո, 19 (11մ), Վաուտ Վեգհորստ, 56
Հունաստան - Ջիբրալթար՝ 5-0 (տեսանյութ)
Դիմիտրիոս Պելկաս, 9, Կոնստանտինոս Մավրոպանոս, 23, 83, Գիորգոս Մասուրաս, 70, 90+1
E խումբ, 6-րդ տուր
Ալբանիա - Լեհաստան՝ 2-0 (տեսանյութ)
Յասիր Ասանի, 37, Միռլինդ Դակու, 62
G խումբ, 6-րդ տուր
Լիտվա - Սերբիա՝ 1-3 (տեսանյութ)
Գուտիս Պաուլաուսկաս, 45 - Ալեքսանդր Միտրովիչ, 21, 32, 43
H խումբ, 6-րդ տուր
Սան Մարինո - Սլովենիա՝ 0-4 (տեսանյութ)
Զան Վիպոտնիկ, 4, Յան Մլակար, 16, Սանդի Լովրիչ, 61, Ժան Կառնիչնիկ, 67
Եվրո-2024. Դանիայի, Չեռնոգորիայի, Մոլդովայի ու Ղազախստանի հաղթանակները


