Logo

Եվրո-2024. Նիդերլանդներ - Ֆրանսիա. Մեկնարկային կազմերը

22:04 / 21.06.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայում շարունակվող Եվրո-2024-ի D խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում կմրցեն Նիդերլանդների և Ֆրանսիայի հավաքականները: Հայտնի են մեկնարկային կազմերը:

Նիդերլանդներ. Վերբրյուգեն, Դյումֆրիս, Դե Վրեյ, Վան Դեյկ, Ակե, Սխութեն, Սիմոնս, Ռեյնդերս, Ֆրիմպոնգ, Գակպո, Դեպայ:

Ֆրանսիա. Մենյան, Կունդե, Սալիբա, Ուպամեկանո, Էրնանդես, Ռաբիո, Կանտե, Չուամենի, Գրիզման, Դեմբելե, Թյուրամ:

Ֆրանսիացիների ավագ Կիլիան Մբապեն, որն Ավստրիայի հավաքականի դեմ առաջին տուրի խաղում (1-0) քթի կոտրվածք էր ստացել, մնացել է պահեստայինների նստարանին:

Նիդերլանդներ - Ֆրանսիա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ այս խմբի մյուս խաղում Ավստրիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթել էր Լեհաստանին: 

Առաջին տուրում Ֆրանսիան 1-0 հաշվով հաղթել էր Ավստրիային, Նիդերլանդները 2-1 հաշվով առավելության էր հասել լեհերի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ