Մեկնարկել է Հայաստան - Խորվաթիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրի հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Տոմսերի արժեքը
- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
- Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
- Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
Տոմսեր ձեռք բերելու համար այցելեք https://tickets.ffa.am/ կայք:
Հայաստանի ու Խորվաթիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ հանդիպումից երեք օր առաջ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կհյուրընկալվի ընտրական D խմբի առաջատար Թուրքիայի հավաքականին, որը չորս խաղից հետո ունի 9 միավոր: Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո 6 միավորով երկրորդն է:


