Logo

Եվրո-2024․ Լատվիա - Հայաստան․ Մեկնարկային կազմեր

18:45 / 12.10.2023Ֆուտբոլ
Լատվիա-Հայաստան-2023

Հայաստանի և Լատվիայի հավաքականները Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 7-րդ տուրի խաղում դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Լատվիա․ Ռոբերտս Օզոլս, Ռոբերտս Սավալնիեկս, Մարցիս Օշս, Դանիել Բոլոդիս, Անդրեյ Ցիգանիկ, Էդուարդ Էմսիս, Ալեքսեյ Սավալյով, Ալվիս Յանուզեմս, Յանիս Իկաունիեկս, Էդուարդս Դաշկևիչս, Ռոբերտս Ուլդրիկիս։

Հայաստան․ Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան։

Լատվիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։ Խաղը կսպասարկեն սլովենացի մրցավարներ՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ։ 

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խումբը գլխավորում է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը 4 խաղից հետո հավաքել է 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ