Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում հոկտեմբերի 12-ին կմեկնարկի 7-րդ տուրը։ Առաջին խաղային օրը կկայանան A, D, E և I խմբերի հանդիպումները։
Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում կմրցի Լատվիայի թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Ֆասթ Սպորտի հեռուստաալիքները կցուցադրեն 4 հանդիպում։
Եվրո-2024, ընտրական փուլ, 7-րդ տուր
D խումբ
Լատվիա – Հայաստան ՝ 20։00 (Ֆասթ Սպորտ)
Խորվաթիա – Թուրքիա` 22:45 (Ֆասթ Սպորտ)
A խումբ
Իսպանիա – Շոտլանդիա` 22:45 (Ֆասթ Սպորտ 1)
Կիպրոս – Նորվեգիա՝ 22:45
E խումբ
Ալբանիա – Չեխիա` 22:45 (Ֆասթ Սպորտ 2)
Ֆարերյան Կղզիներ – Լեհաստան՝ 22:45
I խումբ
Բելառուս – Ռումինիա 22:45
Անդորրա – Կոսովո՝ 22:45