ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ դիմակայությունների գլխավոր մրցավարներին։
Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը սպասարկելու է սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը։ 44-ամյա մրցավարը Եվրո-2024-ում սպասարկել է երկու հանդիպում և ցույց տվել 9 դեղին քարտ։
Մյուս կիսաեզրափակիչում մրցելու են Նիդերլանդների ու Անգլիայի հավաքականները, որոնց խաղում կաշխատի գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայերը։ Նա Եվրոպայի ընթացիկ առաջնությունում սպասարկել է երեք հանդիպում` ֆուտբոլիստներին 13 անգամ զգուշացնելով դեղին քարտով։
Իսպանիա - Ֆրանսիա հանդիպումը կայանալու է հուլիսի 9-ին, Նիդերլանդներն ու Անգլիան կմրցեն հուլիսի 10-ին։ Երկու հանդկպումներն էլ Երևանի ժամանակով մեկնարկելու է 23:00-ին։