ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության կիսաեզրափակիչի լավագույն գոլերը։
Քառյակում տեղ են գտել անգլիացի Օլի Ուոթքինսի (Նիդերլանդների դեմ խաղում), իսպանացիներ Լամին Յամալի ու Դանի Օլմոյի (Ֆրանսիայի դեմ խաղում) և հոլանդացի Խավի Սիմոնսի (Անգլիայի դեմ խաղում) գոլերը։ Հաղթողը կորոշվի քվեարկությամբ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը հուլիսի 14-ին Բեռլինում կվիճարկեն Անգլիայի ու Իսպանիայի հավաքականները։ «Երեք առյուծները» երկրորդ անգամ անընդմեջ են դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ իսպանացիները նախորդ անգամ խաղացել են 12 տարի առաջ ու նվաճել տիտղոսը։