Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունում ձևավորվեցին կիսաեզրափակիչի զույգերը:
Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիան կմրցի աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի դեմ, իսկ Նիդերլանդները կհանդիպի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիային:
Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի խաղերի ժամանակացույցը
- Իսպանիա - Ֆրանսիա՝ հուլիսի 9, Երևանի ժամանակով 23:00 («Ալյանց Արենա», Մյունխեն)
- Նիդերլանդներ - Անգլիա՝ հուլիսի 10, 23:00 («Սիգնալ Իդունա Պարկ», Դորտմունդ)
Եվրո-2024-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



