2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին խաղերի համար, հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 18-ին խորվաթները Ռիգայում կմրցեն Լատվիայի հավաքականի հետ, իսկ 3 օր անց կընդունեն Հայաստանի հավաքականին։
Դարպասապահներ
Դոմինիկ Լիվակովիչ - «Դինամո Զագրեբ»
Իվիցա Իվուշիչ - «Պաֆոս» (Հունաստան)
Նեդիլկո Լաբրովիչ - «Ռիյեկա»
Պաշտպաններ
Դոմագոյ Վիդա - ԱԷԿ (Հունաստան)
Յոսիպ Յուրանովիչ - «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)
Յոշկո Գվարդիոլ - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
Բորնա Սոսա - «Շտուտգարտ» (Գերմանիա)
Յոսիպ Ստանիշիչ - «Բայեր» (Գերմանիա)
Յոսիպ Շուտալո - «Այաքս» (Նիդերլանդներ)
Մարտն Էրլիչ - «Սասուոլո» (Իտալիա)
Մարին Պոնգրաչիչ «Լեչե» (Իտալիա)
Կիսապաշտպաններ
Լուկա Մոդրիչ - «Ռեալ» (Իսպանիա)
Մատեո Կովաչիչ - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
Մարցելո Բրոզովիչ - «Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա)
Մարիո Պաշալիչ - «Ատալանտա» (Իտալիա)
Լուկա Սուչիչ - «Զալցբուրգ» (Ավստրիա)
Լովրո Մայեր - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)
Լուկա Իվանուշեց - «Դինամո Զագրեբ»
Նիկոլա Մորո - «Բոլոնիա» (Իտալիա)
Հարձակվողներ
Անդրեյ Կրամարիչ - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Բրունո Պետկովիչ - «Դինամո Զագրեբ»
Մարկո Պյացա - «Ռիյեկա»
Անտե Բուդիմիր - «Օսասունա» (Իսպանիա)