Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի B խմբի վերջին՝ երրորդ տուրում, Խորվաթիան կմրցի գործող չեմպիոն Իտալիայի, Իսպանիան՝ Ալբանիայի դեմ: Երկու խաղերում հայտնի են հավաքականների մեկնարկային կազմերը:
Խորվաթիա - Իտալիա
Խորվաթիա. Լիվակովիչ, Ստանիշիչ, Շուտալո, Պոնգրաչիչ, Գվարդիոլ, Մոդրիչ, Բրոզովիչ, Կովաչիչ, Սուչիչ, Պաշալիչ, Կրամարիչ:
Իտալիա. Դոնարումա, Դարմիան, Կալաֆիորի, Բաստոնի, Դի Լորենցո, Ժորժինյո, Բարելա, Դիմարկո, Պելեգրինի, Ռասպադորի, Ռետեգի:
Ալբանիա - Իսպանիա
Ալբանիա. Ստրակոշա, Բալիու, Ջիմսիթի, Աջեթի, Միտայ, Լաչի, Ասլանի, Ռամադանի, Ասանի, Բայրամի, Մանայ:
Իսպանիա. Ռայա, Գրիմալդո, Լապորտ, Վիվիան, Նավաս, Մերինո, Սուբիմենդի, Օյարսաբալ, Օլմո, Տորես, Խոսելու:
Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:
Իսպանացիները 6 միավորով ապահովել են առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր, Իտալիան երեք միավորով երկրորդն է, Ալբանիան և Խորվաթիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: