Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ներկայացրել է հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար:
Դարպասապահներ․ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), Ալեքս Մերետ («Նապոլի»), Իվան Պրովեդել («Լացիո»), Գուլիելմո Վիկարիո («Տոտենհեմ»)։
Պաշտպաններ․ Ֆրանչեսկո Աչերբի («Ինտեր»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ռաուլ Բելանովա («Տորինո»), Ալեսանդրո Բուոնջորնո («Տորինո»), Ռիկարդո Կալաֆիորի («Բոլոնիա»), Անդրեա Կամբիասո («Յուվենտուս»), Մատեո Դարմիան («Ինտեր»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»), Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), Ջորջիո Սկալվինի («Ատալանտա»)։
Կիսապաշտպաններ․ Նիկոլո Բարելա («Ինտեր»), Բրայան Կրիստանտե («Ռոմա»), Նիկոլո Ֆաջիոլի («Յուվենտուս»), Միխայել Ֆոլորունշո («Էլադա Վերոնա»), Դավիդե Ֆրատեզի («Ինտեր»), Ժորժինյո («Արսենալ»), Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Սամուելե Ռիչի («Տորինո»)։
Հարձակվողներ․ Ֆեդերիկո Կիեզա («Յուվենտուս»), Ստեֆան Էլ-Շարավի («Ռոմա»), Ռիկարդո Օրսոլինի («Բոլոնիա»), Ջակոմո Ռասպադորի («Նապոլի»), Մատեո Ռետեգի («Ջենոա»), Ջանլուկա Սկամակա («Ատալանտա»), Մատիա Ձականյի («Լացիո»)։
Եվրոպայի գործող չեմպիոններն ընդգրկված են B խմբում, որտեղ կմրցեն Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում: