Եվրո-2024-ի որակավորման փուլի I խմբում տեղի ունեցավ Իսրայելի ու Շվեյցարիայի միջև 7-րդ տուրից հետաձգված հանդիպումը, որում գրանցվեց ոչ-ոքի:
Թիմերը մեկական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը, ինչի արդյունքում Շվեյցարիայի հավաքականը վաստակեց 16 միավոր ու հավասարվեց Ռումինիային, իսկ Իսրայելը 12 միավորով 3-րդն է ու շարունակում է հույսեր պահպանել Եվրո-2024-ի ուղեգիրը նվաճելու համար:
Եվրո-2024, ընտրական մրցաշարի I խումբ, 7-րդ տուր
Իսրայել - Շվեյցարիա՝ 1-1
Շոն Վայսման, 88 - Ռուբեն Վարգաս, 36