Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Իսպանիայի հավաքականը մրցակցի խաղադաշտում 7-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ վրացիների նկատմամբ։ Թբիլիսիում կայացած խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան։
Երեք խաղից հետո Իսպանիայի հավաքականը 6 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատար Շոտլանդիայի հավաքականը չորս խաղում տարել է նույնքան հաղթանակ և այս տուրում կհյուրընկալվի խմբի հետնապահ Կիպրոսի թիմին։ Վրաստանն ունի 4 միավոր և Նորվեգիայի հետ բաժանում է 3-4-րդ տեղերը։
Եվրո-2024, ընտրական փուլ, 5-րդ տուր
A խումբ
Վրաստան - Իսպանիա՝ 1-7 (տեսանյութ)
Գեորգի Չակվետաձե, 49 – Ալվարո Մորատա, 22, 40, 66, Սոլոմոն Կվերկվելիա, 27 (ինքնագոլ), Դանի Օլմո, 38, Նիկո Ուիլյամս, 69, Լամին Յամալ, 74
Կիպրոս - Շոտլանդիա՝ 22։45