Logo

Եվրո-2024. Իսպանիայի և Բելգիայի հավաքականները խնդիրներ չունեցան, Իտալիան դժվարությամբ հաղթեց

00:32 / 13.09.2023Ֆուտբոլ
Եվրո-2024-արդյունքներ

Եվրո-2024-ի որակավորման փուլում կայացան 6-րդ տուրի վերջին հանդիպումները։

A խմբում ընդգրկված Իսպանիայի հավաքականը տանը 6 անպատասխան գնդակ ուղարկեց Կիպրոսի դարպասը:

Առաջին խաղակեսում Նիկո Ուիլյամսի փոխանցումներից հետո գոլ խփեցին Գավին և Միկել Մերինոն: Երկրորդ խաղակեսում «Ֆուրիա ռոխան» մրցակցի դարպասը 4 գնդակ ուղարկեց 13 րոպեում:

F խմբում Բելգիայի հավաքականը 5-0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի նկատմամբ: Դուբլով և ասիստով աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն:

C խմբում Իտալիայի հավաքականը Դավիդե Ֆրատեզիի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց Ուկրաինային՝ տանելով առաջին հաղթանակը Լուչիանո Սպալետիի գլխավորությամբ։ Թիմերը վաստակել են 7-ական միավոր, բայց «Սկուադրա աձուրան» մեկ խաղ պակաս է անցկացրել: C խմբի մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորում է Անգլիան:

Եվրո-2024, որակավորման փուլ

A խումբ, 6-րդ տուր

Իսպանիա - Կիպրոս՝ 6-0 (տեսանյութ)
Գավի, 18, Միկել Մերինո, 33, Խոսելու, 70, Ֆերան Տորես, 73, 83, Ալեքս Բաենա, 77

Նորվեգիա - Վրաստան՝ 2-1 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 25, Մարտին Էդեգոր, 33 - Բուդու Զիվզիվաձե, 90+1

F խումբ, 6-րդ տուր

Բելգիա - Էստոնիա՝ 5-0 (տեսանյութ)
Յան Ֆերտոնգեն, 4, Լեանդրո Տրոսար, 18, Ռոմելու Լուկակու, 56, 58, Շառլ դե Կետելարե, 88

Շվեդիա - Ավստրիա՝ 1-3 (տեսանյութ)
Էմիլ Հոլմ, 90 - Մխայել Գրեգորիչ, 53, Մարկո Առնաուտովիչ, 56, 69

C խումբ, 6-րդ տուր

Իտալիա - Ուկրաինա՝ 2-1 (տեսանյութ)
Դավիդե Ֆրատեզի, 12, 29 - Անդրեյ Յարմոլենկո, 41

Մալթա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0-2
Էլիֆ Էլմաս, 5, Յովան Մանև, 41

I խումբ, 6-րդ տուր

Շվեյցարիա - Անդորրա՝ 3-0
Սեդրիկ Իտեն, 49, Գրանիտ Ջակա, 84, Ջերդան Շաքիրի, 90+2 (11մ.)

Իսրայել - Բելառուս՝ 1-0
Գաբի Կանիչովսկի, 90+3

Ռումինիա - Կոսովո՝ 2-0
Նիկոլաե Ստանչու, 85, Վալենտին Միխայլե, 90+3
Հեռացում՝ Վեդատ Մուրիքի, 42 (Կոսովո)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա