Ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում կայացան 9-րդ տուրի առաջին 5 հանդիպումները:
Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության հասավ Կիպրոսի նկատմամբ: Հանդիպման հաշիվը բացեց «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը, որը «Ֆուրիա ռոխայում» աչքի ընկավ երկրորդ անգամ:
Առաջին խաղակեսում գոլի և ասիստի հեղինակ դարձավ «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել հանդիպումը:
Եվրո-2024, որակավորման մրցաշար, 9-րդ տուր
A խումբ
Կիպրոս - Իսպանիա՝ 1-3 (տեսանյութ)
Կոստաս Պիլեաս, 75 - Լամին Յամալ, 5, Միկել Օյարսաբալ, 22, Խոսելու, 28
Վրաստան - Շոտլանդիա՝ 2-2 (տեսանյութ)
Խվիչա Կվարացխելիա, 15, 56 - Սքոթ Մքթոմինեյ, 49, Լոուրենս Շենքլենդ, 90+2
F խումբ
Էստոնիա - Ավստրիա՝ 0-2 (տեսանյութ)
Կոնրադ Լայմեր, 26, Ֆիլիպ Լինհարտ, 40
Ադրբեջան - Շվեդիա՝ 3-0
G խումբ
Բուլղարիա - Հունգարիա՝ 2-2 (տեսանյութ)
Սպաս Դելև, 24, Վալենտին Անտով, 37 (հեռացում), Կիրիլ Դեսպոդով, 79 - Մարտին Ադամ, 10, Միլոշ Կերկեզ, 57 (հեռացում), Ժոլտ Կալմար, 90+7