Եվրո-2024-ում մեկնարկում է քառորդ եզրափակիչ փուլը: Առաջին դիմակայությունում կմրցեն Իսպանիան և մրցաշարն ընդունող երկիր Գերմանիան: Հայտնի են մեկնարկային կազմերը:
Իսպանիա. Սիմոն, Կարվախալ, Լե Նորման, Լապորտ, Կուկուռելյա, Պեդրի, Ռոդրի, Ռուիս, Յամալ, Ուիլյամս, Մորատա:
Գերմանիա. Նոյեր, Ռաում, Տա, Ռյուդիգեր, Կիմիխ, Կրոս, Ջան, Մուսիալա, Գյունդոգան, Սանե, Հավերց:
Իսպանիա - Գերմանիա խաղը տեղի կունենա Շտուտգարտի ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Ֆրանսիա - Պորտուգալիա զույգի ուժեղագույնին:


