Logo

Եվրո-2024-ում առաջին անգամ գործարկել են ձեռքով խաղի նոր տեխնոլոգիա

16:58 / 21.06.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայում ընթացող Եվրոպայի 17-րդ առաջնության ժամանակ առաջին անգամ գործարկվել է այն տեխնոլոգիան, որի միջոցով պարզ է դառնում ֆուտբոլիստը ձեռքով խաղացել է, թե՝ ոչ:

Բելգիա - Սլովակիա խաղի ժամանակ VAR-ը չեղարկել է Ռոմելու Լուկակուի գոլն այդ տեխնոլոգիայի շնորհիվ:

Բելգիացիների գրոհի ժամանակ Լուա Օպենդան ձեռքով դիպել էր գնդակին: Տեսակրկնության ժամանակ այդ հպումը հստակ երևացել էր, քանի որ գնդակի մեջ կա 14 գրամանոց սարք, ինչի շնորհիվ գնդակի ցանկացած հպում արձանագրվում է:

Այդ սարքը աշխատում է մարտկոցով, դրա համար գնդակը պետք է հաճախ մարտկոցին միացված լինի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա