Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին կմեկնարկի Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունելով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 44-րդ տեղը զբաղեցնող Թուրքիայի թիմին (Հայաստանը 95-րդ տեղում է)։
«Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարի հերթական հաղորդումը պատմում է, թե ինչ թիմ է Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի թեմ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ: Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են նաև Խորվաթիան, Ուելսը և Լատվիան։