Բրիտանական WhoScored վիճակագրական ռեսուրսը հրապարակել է Եվրո-2024-ի խմբային փուլի բոլոր մասնակիցների վարկանիշը:
Լավագույն հավաքական է ճանաչվել Իսպանիայի ազգային թիմը՝ 6,97 վարկանիշային միավորով: Երկրորդ տեղում Գերմանիան է (6,89), երրորդում՝ Ֆրանսիան (6,73), չորրորդում՝ պատմական հաջողության հասած Վրաստանը (6,66):
Վատագույնը Շոտլանդիայի հավաքականն է, որն A խմբի երկու խաղում պարտվել էր, մեկն ավարտել ոչ-ոքի (6,24):
Վարկանիշը կազմվել է յուրաքանչյուր հավաքականի կատարողականի վիճակագրության հիման վրա:


