ՈւԵՖԱ-ն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլից հետո ներկայացրել է մրցաշարի ամենաարագ ֆուտբոլիստներին:
Ամենաարագը Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն է: 25-ամյա հարձակվողի առավելագույն արագությունը կազմել է 36,5 կմ/ժամ։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիայի հավաքականի վինգեր Ֆերան Տորեսը (36 կմ/ժամ), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Սլովենիայի հավաքականի հարձակվող Բենյամին Շեշկոն (35,9 կմ/ժամ)։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում կմրցեն Իսպանիան և Ֆրանսիան, հաջորդ օրը եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Անգլիան և Նիդերլանդները: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 14-ին, բոլոր խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: