Դանիայի հավաքականի կիսապաշտպան Մորտեն Հյուլմանի գոլն Անգլիայի ազգային թիմի դարպասը 13-րդն էր Գերմանիայում ընթացող Եվրոպայի 17-րդ առաջնությունում տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով:
Եվրո-2024-ի 17 խաղերում տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածներով ավելի շատ գոլ է խփվել, քան 2022թ․ աշխարհի առաջնության ընթացքում, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Կատարում կայացած Մունդիալում հեռահար հարվածներով 12 գոլ էր գրանցվել:
Հիշեցնենք, որ C խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում Անգլիան և Դանիան 1-1 հաշիվն են գրանցել: