Հայտնի են դարձել Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպումների մրցավարները:
Հունիսի 29-ին կայանալիք Շվեյցարիա - Իտալիա խաղը կսպասարկի լեհ Շիմոն Մարչինյակը, իսկ անգլիացի Մայք Օլիվերը կաշխաատի այդ օրվա երկրորդ մրցավեճում, որում կհանդիպեն Գերմանիայի և Դանիայի հավաքականները:
Հունիսի 30-ին նախատեսված Իսպանիա - Վրաստան հանդիպմանը կաշխատի ֆրանսիացի Ֆրանսուա Լետեքսիեն, իսկ Անգլիա - Սլովակիա խաղի գլխավոր մրցավարը կլինի թուրք Ումուտ Մելերը։
Հուլիսի 1-ին կայանալիք Ֆրանսիա - Բելգիա խաղը կսպասարկի շվեդ Գլեն Նայբերգի գլխավորած մրցավարական անձնակազմը, իսկ Պորտուգալիա - Սլովենիա մրցավեճը` իտալացի Դանիելե Օրսատոյի բրիգադը:
Հուլիսի 2-ի Ռումինիա - Նիդերլանդներ խաղում կաշխատի գերմանացի Ֆելիքս Ցվայերը, իսկ նույն օրը կայանալիք վերջին դիմակայությունը, որում կմրցեն Ավստրիան և Թուրքիան, կսպասարկի պորտուգալացի Արթուր Դիաշի գլխավորած մրցավարական անձնակազմը:
Յուրաքանչյուր խաղային օրվա առաջին հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին, երկրորդը՝ 23:00-ին: