Logo

Եվրո-2024. Հայտնի են եզրափակիչ փուլի 24 մասնակիցներից 21-ը, վիճակահանության զամբյուղները

12:03 / 22.11.2023Ֆուտբոլ
null

Եվրո-2024-ի որակավորման փուլի ավարտից հետո հայտնի են դարձել եզրափակիչ մրցաշարում իրենց տեղն ապահոված 21 հավաքականներ։

Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում տանտերերից բացի, իրենց մասնակցությունն ապահովել են Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Խորվաթիայի, Շոտլանդիայի, Ավստրիայի, Չեխիայի, Սլովենիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Դանիայի, Ալբանիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Սերբիայի և Թուրքիայի հավաքականները։

Հայաստանի ազգային հավաքականն ընտրական D խմբում (Խորվաթիա, Թուրքիա, Ուելս, Լատվիա) գրավել էր 4-րդ տեղն ու ավարտել ելույթները։

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու են 24 հավաքականներ։ Հաջորդ տարվա մարտին մնացած 3 ուղեգրերի համար կպայքարեն Ազգերի լիգայից Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու հնարավորություն ստացած թիմերը։

Վիճակահանության զամբյուղները

Առաջին զամբյուղ․ Գերմանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Բելգիա, Անգլիա։

Երկրորդ զամբյուղ․ Հունգարիա, Թուրքիա, Ռումինիա, Դանիա, Ալբանիա, Ավստրիա։

Երրորդ զամբյուղ․ Նիդերլանդներ, Շոտլանդիա, Խորվաթիա, Սլովենիա, Սլովակիա, Չեխիա։

Չորրորդ զամբյուղ․ Իտալիա, Սերբիա, Շվեյցարիա, փլեյ-օֆֆ A, փլեյ-օֆֆ B, փլեյ-օֆֆ C։

Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 2-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա