Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի նախավերջին խաղային օրվանից հետո հայտնի են դարձել այն 5 հավաքականները, որոնք կորցրել են փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունը, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
B խմբից պայքարը չի շարունակի Խորվաթիայի հավաքականը: Ի դեպ, ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիրն առայժմ երրորդ տեղ գրաված միակ հավաքականն է, որը զրկվել է փլեյ-օֆֆի ուղեգրից:
C խմբում պայքարից դուրս է մնացել Սերբիայի հավաքականը, որը զբաղեցրել է վերջին տեղը:
Մինչև այդ հաջորդ փուլում պայքարը շարունակելու հնարավորությունից զրկվել էին Լեհաստանը, Ալբանիան և Շոտլանդիան:
Հիշեցնենք, որ խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված թիմերը վաստակում են փլեյ-օֆֆի ուղեգիր, հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն են ստանում նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած ևս 4 թիմեր, որոնցից մեկը Սլովենիայի հավաքականն է: