Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը դարձավ Թուրքիայի հավաքականը:
1/8 եզրափակիչում իտալացի Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմը 2-1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Ասվտրիայի հավաքականի նկատմամբ։ Վճռորոշ դարձավ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» պաշտպան Մերիհ Դեմիրալի դուբլը։ Թուրք ֆուտբոլիստը խաղի հաշիվը բացեց 56-րդ վայրկյանին՝ խփելով Եվրոպայի առաջնությունների պատմության երկրորդ ամենաարագ գոլը:
Թուրքիայի հավաքականը քառորդ եզրափակիչում խաղալու է Նիդերլանդների թիմի դեմ։ D խմբից առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս եկած Ավստրիան լքեց պայքարը։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Իսպանիա - Գերմանիա, Պորտուգալիա - Ֆրանսիա և Անգլիա - Շվեյցարիա:
Եվրո-2024, 1/8 եզրափակիչ
Ավստրիա - Թուրքիա` 1-2 (տեսանյութ)
Միխայել Գրեգորիչ, 66 - Մերիհ Դեմիրալ, 1, 59