Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց Խորվաթիային:
Առաջին խաղակեսի վերջում խորվաթների կազմում հաղթական գոլը խփեց Անտե Բուդիմիրը:
Զուգահեռաբար ընթացող խաղում Ուելսի հավաքականը Քարդիֆում ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ՝ 1-1: Թուրքիան 17 միավորով մնաց առաջին տեղում, միավորների քանակը 16-ի հասցրած Խորվաթիան երկրորդ տեղով ձեռք բերեց Եվրո-2024-ի ուղեգիր, Ուելսը 12 միավորով երրորդն է:
Հայաստանի հավաքականը մնաց 8 միավորով և առաջ անցավ միայն Լատվիայից:
Եվրո-2024, որակավորման մրցաշար, 10-րդ տուր
D խումբ
Խորվաթիա - Հայաստան՝ 1-0 (տեսանյութ)
Անտե Բուդիմիր, 43
Ուելս - Թուրքիա՝ 1-1 (տեսանյութ)
Նեկո Ուիլյամս, 7 - Յուսուֆ Յազիչի, 70 (11 մ.)
I խումբ
Անդորրա - Իսրայել՝ 0-2 (տեսանյութ)
Ժոան Սերվոս, 29 (ինքնագոլ), Գադի Կինդա, 81
Ռումինիա - Շվեյցարիա՝ 1-0 (տեսանյութ)
Դենիս Ալիբեկ, 50
Կոսովո - Բելառուս՝ 0-1 (տեսանյութ)
Դմիտրի Անտիլևսկի, 43
B խումբ
Ջիբրալթար - Նիդերլանդներ՝ 0-6
Կելվին Սթենգս, 10, 50, 62 Մատս Վիֆեր, 23, Տյոն Կոպմեյներս, 38, Կոդի Գակպո, 81
Հունաստան - Ֆրանսիա՝ 2-2 (տեսանյութ)
Անաստասիոս Բակասետաս, 56, Ֆոտիս Իոանիդիս, 61 - Կոլո Մուանի, 42, Յուսուֆ Ֆոֆանա, 74