Logo

Եվրո-2024. Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Թուրքիայում

00:45 / 09.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Թուրքիայի հավաքականին ու հաղթանակը բաց թողեց խաղի վերջնամասում՝ 1-1։

Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում դաշտի տերերն ունեին առավելություն և մի քանի անգամ սպառնացին Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասին։ Հայաստանի հավաքականը փորձեց հաշիվը բացել հեռվից կատարած հարվածներով, որոնք նպատակին չհասան։ Առաջին խաղակեսն ավարտվեց 0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին։ Խփած գոլից հետո Հայաստանի հավաքականն ավելի վստահ էր գործում, հուսալի էր գործում պաշտպանությունում, սակայն վերջնամասում բաց թողեց հաղթանակը։ 88-րդ րոպեին դաշտի տերերի պատասխան գոլը խփեց ֆրանսիական «Ռենի» հարձակվող Բերտուկ Յիլդիրիմը, որն աչքի ընկավ փոխարինման դուրս գալուց 8 րոպե անց։

D խմբի մյուս խաղում Խորվաթիայի հավաքականը տանը 5-0 հաշվով հաղթեց լատվիացիներին և շրջանցեց Հայաստանի հավաքականին։ 

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) ունի 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր՝ 4 խաղերում։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում՝ ընդունելով 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային։

Եվրո-2024, ընտրական փուլ, 5-րդ տուր

D խումբ

Թուրքիա - Հայաստան՝ 1-1 (տեսանյութ)

Բերտուկ Յիլդիրիմ, 88 - Արտակ Դաշյան, 49

Խորվաթիա - Լատվիա՝ 5-0  (տեսանյութ)

Բրունո Պետկովիչ, 3, 44, Լուկա Իվանուշեց, 13, Անդրեյ Կրամարիչ, 68, Մարիո Պաշալիչ, 78

A խումբ

Վրաստան - Իսպանիա՝ 1-7  (տեսանյութ)

Գեորգի Չակվետաձե, 49 – Ալվարո Մորատա, 22, 40, 66, Սոլոմոն Կվերկվելիա, 27 (ինքնագոլ), Դանի Օլմո, 38, Նիկո Ուիլյամս, 69, Լամին Յամալ, 74

Կիպրոս - Շոտլանդիա՝ 0-3  (տեսանյութ)

Սքոթ Մաքթոմինեյ, 6, Ռայան Պորտեուս, 16, Ջոն Մաքգին, 30

J  խումբ

Սլովակիա - Պորտուգալիա ՝ 0-1  (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 43

Լյուքսեմբուրգ - Իսլանդիա՝ 3-1  (տեսանյութ)

Մաքսիմ Շանո, 9, Բորգես Սանչես, 70, Դանիել Սինանի, 89 - Արնար Հարալդսոն, 88

Հեռացում՝ Հերդուր Մագնուսոն, 73 (Իսլանդիա)

Բոսնիա և Հերցեգովինա - Լիխտեյնշտայն՝ 2-1

Էդին Ջեկո, 3, Սիմոն Լյուհինգեր, 18 (ինքնագոլ) - Սանդրո Վոլֆինգեր, 21

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա