Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել է 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային և առաջին խաղակեսից հետո պարտվում է 0-1 հաշվով։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող խաղի առաջին խաղակեսի միակ գոլը 13-րդ րոպեին խփեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որն աչքի ընկավ անկյունայինի խաղարկման արդյունքում։ Գոլն արձանագրվեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո (տեսանյութ)։
35-րդ րոպեին հանդիպումը կարճ ժամանակով դադարեցվեց, քանի որ խաղադաշտում հայտնվել էր Արցախի Հանրապետության դրոշը, որը դրոնի միջոցով պտույտ կատարեց դաշտում։
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը մեկ անգամ սպառնաց հյուրերի դարպասին, սակայն Էդուարդ Սպերցյանի հարվածից հետո Դոմինիկ Լիվակովիչը խորվաթներին փրկեց գոլից։
Հանդիպումը մեկնարկել էր լռության րոպեով՝ ի հիշատակ Մարոկկոյում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի։
Խաղի մեկնարկից առաջ տեղի ունեցավ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին հայտարարած Գևորգ Ղազարյանին նվիրված փոքրիկ արարողություն։
Եվրո-2024, ընտրական փուլ, 6-րդ տուր
D խումբ
Հայաստան - Խորվաթիա՝ 0-1 (առաջին խաղակես)
Անդրեյ Կրամարիչ, 13
Հայաստան․ Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Անդրե Կալիսիր, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս։
Խորվաթիա․ Դոմինիկ Լիվակովիչ, Յոսիպ Ստանիշիչ, Յոսիպ Շուտալո, Յոշկո Գվարդիոլ, Բորնա Բարիշիչ, Մարցելո Բրոզովիչ, Լուկա Մոդրիչ, Լուկա Իվանուշեց, Իվան Պերիշիչ, Անդրեյ Կրամարիչ, Բրունո Պետկովիչ։