Logo

Եվրո-2024. Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը

13:41 / 12.10.2023Ֆուտբոլ
Հայաստանի ազգային հավաքական-2

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի խաղում։ Հայտացուցակում տեղ է գտել 23 ֆուտբոլիստ։ 

Լատվիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։ Խաղը կսպասարկեն սլովենացի մրցավարներ՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ։ Այդ հանդիպումից 5 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խումբը գլխավորում է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը 4 խաղից հետո հավաքել է 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ