Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը տնային ոչ-ոքի խաղաց Ուելսի հավաքականի հետ՝ 1-1։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Լուկաս Սելարայանը՝ առաջ մղելով Հայաստանի հավաքականին (տեսանյութ)։ Հյուրերը պատասխան գոլը խփեցին առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։ Եզրային նետումից հետո գնդակը դիպավ Նաիր Թիկնիզյանի գլխին ու հայտնվեց դարպասում։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպանի անվան դիմաց գրանցվեց ինքնագոլ (տեսանյութ)։
Երկրորդ խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց։
7 խաղից հետո Հայաստանի հավաքականն 8 միավորով 4-րդն է խմբում։ Ուելսը 11 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։
D խմբի մյուս խաղում 10 միավոր ունեցող Խորվաթիայի հավաքականը Ռիգայում կմրցի հետնապահ լատվիացիների հետ։
Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլը Խորվաթիայի դեմ արտագնա խաղով կավարտի նոյեմբերի 21-ին։
Եվրո-2024, ընտրական փուլ, 9-րդ տուր
D խումբ
Հայաստան - Ուելս՝ 1-1
Լուկաս Սելարայան, 6 - Նաիր Թիկնիզյան, 45+2 (ինքնագոլ)
Հայաստան․ Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Գեորգի Հարությունյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու (Հովհաննես Հարությունյան, 63), Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան (Էդգար Սևիկյան, 72), Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս (Արթուր Միրանյան, 72)։