Logo

Եվրո-2024․ Հայաստան - Թուրքիա․ Մեկնարկային կազմեր

21:33 / 08.09.2023Ֆուտբոլ
null

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրի խաղում։

Հայաստան․ Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս։

Թուրքիա․ Մերտ Գյունոկ («Բեշիքթաշ»), Զեկի Չելիկ («Ռոմա», Իտալիա), Մերիհ Դեմիրալ («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Չագլար Սոյունջու («Աթլետիկո», Իսպանիա), Ջենկ Օզկակար («Վալենսիա», Իսպանիա), Օրկուն Կյոկչու («Ֆեյենորդ», Նիդերլանդներ), Հաքան Չալհանօղլու («Ինտեր», Իտալիա), Կերեմ Արտյուրկօղլու («Գալաթասարայ»), Իսմայիլ Յուկսեկ («Ֆեներբահչե»), Բարիս Յիլմազ («Գալաթասարայ»), Չենգիզ Ունդեր («Ֆեներբահչե»):

Հայաստան - Թուրքիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին ու կլինի Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում։ Խաղը կսպասարկեն իտալացի մրցավարներ՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ