Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի խաղում դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Հայաստան․ Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Անդրե Կալիսիր, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան, Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս։
Խորվաթիա․ Դոմինիկ Լիվակովիչ, Յոսիպ Ստանիշիչ, Յոսիպ Շուտալո, Յոշկո Գվարդիոլ, Բորնա Բարիշիչ, Մարցելո Բրոզովիչ, Լուկա Մոդրիչ, Լուկա Իվանուշեց, Իվան Պերիշիչ, Անդրեյ Կրամարիչ, Բրունո Պետկովիչ։
Հայաստան - Խորվաթիա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20։00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։ Խաղը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարներ՝ Կլեման Տյուրպենի գլխավորությամբ։
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։