Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց երրորդ տուրը։ Մրցաշարի տանտեր Գերմանիան A խմբում ոչ-ոքի խաղաց Շվեյցարիայի հավաքականի հետ՝ պարտությունից խուսափելով վերջին վայրկյաններին՝ 1-1։
Շվեյցարիայի հավաքականը հանդիպման ընթացքում ունեցած միակ իրական գոլային պահը վերածեց դարպասի գրավման. 28-րդ րոպեին աչքի ընկավ իտալական «Բոլոնիայի» հարձակվող Դեն Նդոյեն։
Բունդեսթիմը հանդիպման ամբողջ ընթացքում ուներ խաղային առավելություն, սակայն միայն մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին կարողացավ ոչ-ոքի կորզել. գլխի դիպուկ հարվածով Գերմանիային պարտությունից փրկեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը, որը դուրս էր եկել փոխարինման։
A խմբի մյուս խաղում Հունգարիայի հավաքականն ավելացրած 10-րդ րոպեին հաղթանակ կորզեց Շոտլանդիայի դեմ պայքարում։
Գերմանիայի հավաքականը 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը։ Շվեյցարիան 6 միավորով երկրորդն է, իսկ Հունգարիան 3 միավորով` երրորդը։ Շոտլանդիան մնաց 1 միավորով ու եզրափակեց խումբը։
Գերմանիայի ու Շվեյցարիայի հավաքականները պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆ փուլում։ Շոտլանդիան լքեց պայքարը, իսկ Հունգարիան իր ճակատագրի մասին կիմանա միայն խմբային փուլի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ խմբերում երրորդ տեղը զբաղեցրած լավագույն չորս հավաքականները նույնպես դուրս են գալու փլեյ-օֆֆ։
Եվրո-2024, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
Շվեյցարիա - Գերմանիա` 1-1 (տեսանյութ)
Դեն Նդոյե, 28 - Նիկլաս Ֆյուկրուգ, 90+2
Շոտլանդիա - Հունգարիա` 0-1 (տեսանյութ)
Կևին Չոբոտ, 90+10