Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը տնային Եվրոպայի առաջնության համար։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճած Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մատս Հումելսը, Յուլիան Բրանդտը և Նիկլաս Զյուլեն, ինչպես նաև Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Լեոն Գորեցկան ու Սերժ Գնաբրին բացակայում են։
Դարպասապահներ․ Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Ալեքսանդեր Նյուբել («Շտուտգարտ»), Մարտ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»)։
Պաշտպաններ․ Վալդեմար Անտոն, Մաքսիմիլիան Միտելշտադտ (երկուսն էլ՝ «Շտուտգարտ»), Բենժամին Հենրիխս, Դավիդ Ռաում (երկուսն էլ՝ «Լայպցիգ»), Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Ռոբին Կոխ («Այնտրախտ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դ․»), Ջոնաթան Տա («Բայեր»)։
Կիսապաշտպաններ․ Ռոբերտ Անդրիխ, Ֆլորիան Վիրց (երկուսն էլ՝ «Բայեր»), Կրիս Ֆյուրիխ («Շտուտգարտ»), Պասկալ Գրոս («Բրայթոն»), Տոնի Կրոս («Ռեալ»), Ջամալ Մուսիալա, Ալեքսանդր Պավլովիչ, Լերոյ Սանե (բոլորը՝ «Բավարիա»), Իլկայ Գյունդողան («Բարսելոնա»)։
Հարձակվողներ․ Մաքսիմիլիան Բայեր («Հոֆենհայմ»), Նիկլաս Ֆյուլկրուգ («Բորուսիա Դ․»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Կայ Հավերց («Արսենալ»), Դենիզ Ունդավ («Շտուտգարտ»)։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում Բունդեսթիմն ընդգրկված է A խմբում, որտեղ մրցելու է Հունգարիայի, Շոտլանդիայի և Շվեյցարիայի հավաքականների հետ: Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներում։