Logo

Եվրո-2024. Գերմանիայի հավաքականի ավագները

18:47 / 02.06.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը Եվրոպայի առաջնության ժամանակ լինելու է Գերմանիայի հավաքականի ավագը, հայտնում է Bayern & Germany-ն։

Բունդեսմանշաֆթի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի որոշմամբ` հավաքականի փոխավագը լինելու է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, իսկ երրորդ ավագը` Թոմաս Մյուլերը («Բավարիա»)։

Նախորդ Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի հավաքականի ավագի թևկապով խաղում էր «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ը Գերմանիայում մեկնարկելու է հունիսի 14-ին։ Տանտերերը A խմբում մրցելու են Շոտլանդիայի, Հունգարիայի ու Շվեյցարիայի հավաքականների դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ