Logo

Եվրո-2024. Գերմանիա - Դանիա խաղը դադարեցվեց և 25 րոպե անց վերսկսվեց

23:50 / 29.06.2024Ֆուտբոլ
null

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Գերմանիա - Դանիա Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի երկրորդ հանդիպումը 35-րդ րոպեին դադարեցվեց: Անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերը ֆուտբոլիստներին ուղեկցեց հանդերձարաններ:

Դորտմունդում ընթացող խաղը դադարեցվեց կայծակի հզոր հարվածից հետո, ինչից հետո հորդառատ անձրև սկսվեց, իսկ դրան հաջորդեց ուժեղ կարկուտը:

ՈւԵՖԱ-ն դեռևս խաղը վերսկսելու վերաբերյալ որոշում չի կայացրել: Հավաքականները մինչև խաղի դադարեցվելը գոլեր չէին խփել՝ 0-0:

ԹԱՐՄԱՑՎԱԾ

25 րոպե անց Գերմանիա - Դանիա խաղը վերսկսվեց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ