Եվրո-2024-ում պայքարն ավարտեցին D խմբի հավաքականները։ Աշխարհի գործող փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը չկարողացավ կոտրել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը կորցրած Լեհաստանի թիմի դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Ֆրանսիացիները 56-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի` Եվրոպայի առաջնություններում խփած առաջին գոլի շնորհիվ բացեցին հաշիվը, իսկ մրցակիցը 79-րդ րոպեին պատասխանեց կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի դիպուկ հարվածով։ Երկու դեպքում էլ ֆուտբոլիստներն աչքի ընկան 11-մետրանոցից։
Խմբի մյուս խաղում Ավստրիայի հավաքականը համառ պայքարում 3-2 հաշվով առավելության հասավ Նիդերլանդների նկատմամբ ու խմբում գրավեց առաջին տեղը։
Հանդիպման ընթացքում նիդերլանդցիները կարողացան երկու անգամ հավասարեցնել հաշիվը, սակայն 80-րդ րոպեին Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը հաղթանակ պարգևեց Ռալֆ Ռանգնիկի գլխավորած հավաքականին։
Այդ հաղթանակի շնորհիվ Ավստրիայի հավաքականը 6 միավորով D խմբում գրավեց առաջին տեղը։ Ֆրանսիան 5 միավորով երկրորդն է, Նիդերլանդները 4 միավորով` երրորդը։ Լեհաստանը 1 միավորով եզրափակեց խումբը։
Բացի Լեհաստանի հավաքականից, խմբի մյուս թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։ Ֆրանսիայի հավաքականը փլեյ-օֆֆում ցանցի նույն հատվածում կլինի Գերմանիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հետ։
Եվրո-2024, խմբային փուլ, երրորդ տուր
Ֆրանսիա - Լեհաստան` 1-1 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 56 (11մ) - Ռոբերտ Լևանդովսկի, 79 (11մ)
Նիդերլանդներ - Ավստրիա` 2-3 (տեսանյութ)
Կոդի Գակպո, 47, Մեմֆիս Դեպայ, 75 - Դոնիել Մալեն, 6 (ինքնագոլ), Ռոմանո Շմիդտ, 59, Մարսել Զաբիթցեր, 80