Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության հուլիսի 1-ի խաղային օրը տեղի կունենա 1/8 եզրափակիչի ևս երկու հանդիպում։
Երկրպագուներին առաջինը թոփ դիմակայություն կպարգևեն D խմբում երկրորդ տեղը գրաված աշխարհի գործող փոխչեմպիոն Ֆրանսիան ու E խմբում նույն տեղով փլեյ-օֆֆ դուրս եկած Բելգիայի հավաքականը։
Օրվա երկրորդ խաղում F խմբում հաղթած Պորտուգալիայի ազգային հավաքականը մրցելու է մրցաշարի բացահայտումներից Սլովենիայի թիմի դեմ։
Այդ երկու դիմակայությունների հաղթողները քառորդ եզրափակիչում կհանդիպեն միմյանց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչում զույգ էին կազմել Գերմանիան և Իսպանիան, Անգլիան ու Շվեյցարիան։
Եվրո-2024, 1/8 եզրափակիչ
Ֆրանսիա - Բելիգա` 20:00 (Դյուսելդորֆ)
Պորտուգալիա - Սոլվենիա` 23:00 (Ֆրանկֆուրտ)