ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության երկրորդ տուրի չորս լավագույն գոլերը։
Առանձնացվել են դանիացի Մորտեն Յուլմանի, շվեյցարացի Ջերդան Շաքիրիի, ուկրաինացի Ռոման Յարեմչուկի ու հունգարացի Գերնոտ Տրաուների դիպուկ հարվածները։ Հաղթողը կորոշվի ՈՒԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում հունիսի 23-ին կմեկնարկի խմբային փուլի երրորդ տուրը: Երևանի ժամանակով 23։00-ից կանցկացվեն Շվեյցարիա – Գերմանիա և Շոտլանդիա – Հունգարիա A խմբի խաղերը։