Եվրո-2024-ում գրանցվեց առաջին ոչ-ոքին։ C խմբի առաջին խաղում Սլովենիայի ու Դանիայի հավաքականները չպարզեցին հաղթողին՝ 1-1։
Դանիացիները 17-րդ րոպեից անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստաին Էրիկսենի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, իսկ Սոլենիայի հավաքականին 77-րդ րոպեին պարտությունից փրկեց լեհական «Գուռնիկի» պաշտպան Էրիկ Յանժան։
Այս խմբի հաջորդ խաղում Անգլիայի հավաքականը մրցելու է Սերբիայի թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 16-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր
C խումբ
Սլովենիա - Դանիա` 1-1 (տեսանյութ)
Էրիկ Յանժա, 77 - Քրիստիան Էրիկսեն, 17